Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Մարդիկ հոգնել են շփումից՝ սոցցանցերում. news.am

Մարդիկ հոգնել են շփումից՝ սոցցանցերում. news.am

Փորձագետների անցկացրած հարցումը ցույց է տվել, որ պատճառը համացանցային շփման նկատմամբ հետաքրքրության կորուստն է:

Մարդիկ հագեցել են սոցիալական ցանցերում շփումից, նշվում է «YouGov»-ում փորձագետների հրապարակած «Սոցիալական մեդիա-2014» զեկույցում: Զեկույցի համաձայն, «Twitter»-ում գրանցված անձնանց 10 տոկոսը լքել է սոցցանցը: Նույնքանը լքել են «Facebook»-ը (9 տոկոսը):

Փորձագետների անցկացրած հարցումը ցույց է տվել, որ պատճառը համացանցային շփման նկատմամբ հետաքրքրության կորուստն է: Այդ մասին հայտարարել է մարդկանց 55 տոկոսը: Հարցվածների 26 տոկոսը որոշել է, որ ժամանակն է կյանքը հեռու պահել օտար աչքերից, եւ հեռացրել են իրենց անհատական էջերը: 21 տոկոսը հոգնել է համացանցային գովազդից: Յուրաքանչյուր վեցերորդը չի ցանկանում, որպեսզի օտար անձը հետեւի եւ մեկնաբանի իր կյանքը:

«Facebook»-ը շարունակում է ամենատարածված սոցցանցերից մեկը լինել (86 տոկոս): Երկորդ հորիզոնականում է «YouTube»՝ 43 տոկոս: 32 տոկոսով երրորդում է «Twitter»-ը: Համապատասխանաբար 9 եւ 6 տոկոսով լավագույններին եզրափակում են «Instagram»-ն ու «Pinterest»-ը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ono.org.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ